Kolba Interview. Դավիթ Վարդանյան

ՀարցազրույցՖրիլանս

Զբաղվում եմ գրաֆիկ դիզայնով։ Դիրքավորվում եմ որպես բրենդինգի վիզուալ մասը իրականացնող դիզայներ։ Միշտ առանձին նշում եմ, որ անում եմ լոգո, փաթեթավորում և կորպորատիվ ոճ։ Պատասխանիս ձևը հաճախ կախված է նրանից, թե հարցնողը ով է և որքան է տեղեկացված։ Աշխատում եմ առավելագույնս պարզ և հակիրճ խոսել։ Կարծում եմ` պետք չէ մարդկանց համար անծանոթ և անհասկանալի բառեր օգտագործել, երբ հետաքրքրվում են, թե ով ես դու։
Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք ֆրիլանս Դիզայնով զբաղվում եմ 2013-ից, համագործակցել եմ մի քանի ընկերությունների հետ, բայց երկար համագործակցություն երբեք չունեցա։ Այդ ողջ ժամանակահատվածում հիմնականում ֆրիլանսեր եմ եղել։ Մեկ տարի եղել եմ Action ստուդիայում, որի համահիմնադիրներից էի։ Դա ամենաերկար համագործակցութոյւնս էր։ Action-ը ավելի շատ որպես գովազդային ընկերություն էր դիրքավորվում։ Այժմ համագործակցում եմ Pixel It դպրոցի հետ, որպես գրաֆիկ դիզայնի թրեյներ, շուտով դասընթացները կսկեն։ Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում Պատասխանում եմ, որ տնից եմ աշխատում տարբեր պատվերների շուրջ, շուտով նաև դասավանդելու եմ PIXEL IT School-ում։ Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ անելու մտքին Որոշել եմ որպես դիզայներ աշխատել բացառապես ինքս ինձ վրա։ Ես պետք է համարվեմ իմ ստեղծածի հեղինակը, եթե համատեղ նախագիծ չի։ Ես ունեմ պատկերացումներ դիզայնի մասին, որոնք անընդհատ փոխվում են, բայց դրանք իմն են, ու այսպես ավելի ազատ եմ պատվիրատուներին ներկայացնել դրանք, բացատրել, հիմնավորել և ստանալ այն, ինչ ուզում եմ։ Մի օր ես կմեռնեմ, բայց արածս որոշ լոգոներ կշարունակեն ապրել 🙂 Միգուցե ոմանք ինքնասիրահարվածության որոշ տարրեր տեսնեն․ ես բառը շատ օգտագործեցի։ Միշտ խուսափում եմ այդ բառը օգտագործելուց՝ գոռոզ չընկալվելու նպատակով, բայց ֆրիլանսեր լինելու որոշման հիմքում ընկած է այդ եսը։ Ֆրիլանսեր լինելով է, որ կարողանում եմ բավարարել իմ ամբիցիաները որպես դիզայներ։ Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը Ճիշտն ասաց առաջին ֆրիլանս պատվերս չեմ հիշում, բայց վստահ եմ՝ մի շատ վատ բան արած կլինեմ։ Առաջին աշխատանքս եղել է տպարանում։ Գերծանրաբեռնված և տախտկալի գործ էր սկնակ բայց ամբիցիոզ դիզայների համար։ Քիչ էր մնում՝ կոտրվեի ու մի կողմ դնեի դիզայնը։ Ոչ մի որակյալ գործ անել հնարավոր չէր։ Հիմնականում պատրաստի ֆայլերի վրա տեքստ փոխելով կամ վատ բացիկներ պատրաաստելով էի զբաղված։ Բայց շատ ուրախ եմ, որ անցա այդ ճանապարհը ու պատկերացրեցի, թե ինչ է տպագրությունը և տպագրական տարբեր տեխնիկաները։ Դիզայները պարտավոր է այդ հարցերում լինել գրագետ, դիզայն անելուց հաշվի առնել տարբեր հանգամանքներ, որպեսզի պատվիրատուն ստիպված չլինի ավելորդ ծախսեր անել տպագրության իրականացման փուլում։ Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը Հիմա՝ տնից, բայց շուտով տեղափոխվելու եմ արվեստանոցս, որը նոր է։ Դեռ աշխատանքներ են կատարվում այնտեղ, բայց պատկերացնելով կարող եմ ասել, որ studio-ն լինելու է ճաշակով, առանց որևէ շեղող և ավելորդ դետալի։ Երկար ժամանակ տանից աշխատելու ընթացքում, զգացի կարիք աշխատավայրս տեղափոխելու, առանձնացնելու։ Տանից աշխատելը երբեմն ավելորդ հոգնածություն է առաջացնում։ Իսկ առավել ևս հիմա դա անթույլատրելի է։ Արդեն ասացի՝ Pixel IT School-ի հետ համագործակցության մասին։ Այն շատ կարևոր է ինձ համար։ Պետք է աշխատեմ միշտ լինել տոնուսի մեջ։ Մարդիկ իրենց ուսում ստանալու պրոցեսը վստահել են ինձ։ Pixel It School-ում, միանգամայն այլ մոտեցում էր, ծրագիր գրելը ամբողջապես վստահվեց ինձ և թույլ տրվեց 5 ամիս աշխատել վրան՝ առանց ավելորդ շտապողականության։ Pixel-ում ի տարբերություն շատ այլ տեղերի շատ է կարևորվում դիզայնի տեսությունը։ Շատ եմ ուզում՝ ապագա ուսանողներս հասկանան, որ դիզայնի և ֆորմաների հիմքում գաղափար կա։ Կարողանան վերլուծել իրենց շուրջը տեղի ունեցողը և որպես դիզայներ մասնակցեն տարբեր պրոցեսների։ Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում Սկզբնական փուլում միշտ դժվար է։ Պետք է որոշակի պորտֆոլիո և համբավ ունենալ, ինչից հետո մարդիկ սկսում են ավելի վստահել քեզ։ Պորտֆոլիո հավաքելու ընթացքում որոշ գործեր արել եմ շատ էժան, երբեմն անվաճար։ Նաև պետք է կարողանալ հիմնավորել արված դիզայնը։ Դժվար է առանձին անհաջողություն նշել, դրանք բազմաթիվ էին՝ կախված աշխատանքի սխալ կազմակերպան, սխալ տարված բանակցությունների, սրտանց արված, բայց այդպես էլ չհաստատված պրոեկտների, արդյունքում կորցրած զգալի գումարների և քայքայված նյարդերի հետ։ Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում Ամեն արված պրոեկտ իր հետ բերում է նոր փորձ, նոր գիտելիք։ Բայց այնուամենայնիվ կառանձնացնեի պատվիրատուին հասկանալու կարողությունը։ Շատ կարևոր է իսկապես լսել, թե ինչ է խոսում դիմացինը։ Ճիշտ պահին կարողանալ հակադարձել և հիմնավորել այլ տեսակետ, որը բխում է պատվիրատույի բիզնես շահերից։ Շատ բան սովորել եմ կարդալով, ուսումնասիրելով այլ մարդկանց փորձը։ Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում Դա ամենա կարևոր հարցերից է, այս պահին շատ կուզենաի ստեղծել հայկական ֆոնտ, որը տարիներ անց հնացած չլիներ, և համարվեր լավը։ Բայց դրա համար հսկայական ուսումնասիրություն է պետք անել։ Ինչը մի օր կսկսեմ։ Որո՞նք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը Երբեմն վճռորոշ է պատվիրատուի հետ ավելի լավ հաղորդակցությունը, առանց որի նախագիծը հաջողված լինելու քիչ շանս ունի․ դիզայնը նախ և առաջ հաղորդակցություն է։ Ֆրիլանս անելուց այդ հաղորդակցության բարձր մակարդակը ավելի հավանական է։ Շատ բան կախված է հենց քեզանից։ Ամենինչ ավելի դժվար է, եթե ընկերությունում ես աշխատում հայաստանյան պայմաններում, որտեղ երբեմն մենեջերներն են ստանձնում կրեատիվ ղեկավարի գործառույթը։ Մի խոսքով որքան քիչ մարդ կա քո և պատվիրատույի մեջտեղում, այդքան ավելի լավ։ Արդեն նշեցի առավելություններից մեկը ինքդ քո վրա աշխատելն է՝ ազատությունը։ Երբեմն ուզում ես գնալ խմելու, կամ ընկերներով ֆուտբոլ նայելու կամ պարզապես ինչ որ լավ սերիալ նայել սկզբից մինչև վերջ: 🙂 Հաճելի է գիշերվա հազարին տուն մտնել և չմտածել առավոտ ժամը 8-ին արթնանալու մասին։ Բացասական կողմերից են որոշ պատվիրատուների անպատասխանատու պահվածքը է վճարումները կատարելիս, միշտ պետք է աշխատել կանխավճարով և չտալ վերջնական ֆաիլերը, մինչև վճարման կատարումը։ Վատ կողմը նաև կյանքի ռիթմի լղոզվելն է։ Պետք է կարողանաս ինքդ քեզ համար հաստատել աշխատանքային ժամեր։ Շատ պատվիրատուներ կարծում են, եթե ազատ գրաֆիկով ես աշխատում, ապա օրվա ցանկացած ժամի կարող են դիմել տարբեր հարցերով։ Ինչպե՞ս եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել Ֆեյսբուքյան հարթակը ահագին օգտագործում եմ։ Աշխատանքային էջովս երբեմն գովազդ եմ միացնում։ Պարբերաբար հրապարակում եմ գործերս՝ անընդհատ հիշեցնելով իմ 2500 ՖԲ ընկերներին, որ ես կամ, ես այստեղ եմ։ Իրենք գալիս են ինձ մոտ, երբ կարիք են ունենում դիզայնի։ Հաջողված պրոեկտը իր ետևից կարող է բերել մի քանի պրոեկտ։ Պետք է դիզայն անել նախ ինքդ քեզ համար։ Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք չէ) Կոնկրետ նախապատվություն չունեմ, շատ բան կախված է պատվիրատուից և նրանից, թե ինչպես նա կարող է վճարել։ Աշխատում եմ ճկուն լինել։ Հետևյալ հարցերին կարող եք պատասխանել ըստ ցանկության Աﬔնահաճելի առցանց աշխատանքը Ամենահաճելին՝ երբ քայլում ես քաղաքում, կամ մտնում ես սուպերմարկետ և քո արած գործերից ես տեսնում։ Տեսնում ես՝ ոնց են մարդիկ սկսում հարաբերվել արածդ գործերի հետ, շատ հաճելի զգացողություն է, երբ արածդ դառնում է մարդկանց կենցաղի մասնիկ։ Դիզայն անելը մեծ պատասխանատվության հարց է։ Ինձ համար շատ ավելի հետաքրքիր և գրավիչ է անել գործեր տեղի շուկայի համար։ Շատ անելու բան կա Հայաստանում։ Գրագետ և գիտակցված դիզայնը միջոց է պայքարելու գավառամտության դեմ։ Ինչպես արդեն ասացի, ֆորման գաղափար է։   Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին Կարդալ։ Ընդհանրապես կարդալը շատ է օգնում։ Երբ սկսեցի սիրել դիզայնի մասին կարդալ, կյանքս ահագին փոխվեց դեպի լավը։ Նաև կարևոր է չջարդվել, դիմանալ, աշխատել, անընդհատ ինքնակրթվել։ Սկզբնական փուլերում շատ ծանր է, բայց եթե մարդ սերտաճում է իր մասնագիտությանը, ամեն ինչ ստացվում է ժամանակի ընթացքում։ Ինձ մոտ սկսեց ինչ որ բան ստացվել կարիերայի առաջխաղացման առումով, երբ սկսեցի պարբերաբար հրապարակել գործերս, բայց այդ ժամանակ արդեն ունեի որոշակի փորձ։ Բոլոր սկսնակներին խորհուրդ կտաի մեկ տարի համբերել և չշտապել գործերը հրապարակել։ Ինչ որ բան կարելի է հրապարակել միայն այն ժամանակ, երբ շատ վստահ ես արածիդ վրա։ Ինքս մի քանի անգամ սխալ թույլ տվել եմ՝ հրապարակելով պրոցեսի ընթացքից որոշ բաներ, ցանկանալով հասկանալ մարդկանց արձագանքը։ Եթե ձեր միջավայրում կա փորձառու մասնագետ, կամ մարդ, ում վստահում եք, կարող եք նրան ցույց տալ, լսել նրա կարծիքը։ Եթե պատվիրատուն համաձայն չէ ձեր ասած գնին, բացատրեք, որ դիզայնը ներդրում է բիզնեսի մեջ, ոչ թե ծախս։ Դիզայնը բիզնեսի համար փող գեներացնելու միջոց է։ Եթե, օրինակ, փաթեթավորման րեբրենդինգ եք արել, ժամանակի ընթացքում փորձեք պատվիրատուից ճշտել, թե որքան է ավելացել կամ պակասել վաճառքը նոր դիզայնի հայտնվելուց հետո, արդյո՞ք կան այլ հանգամանքներ որոնք կարող էին ազդել վաճառքի տեմպերի վրա։ Դա նրա համար է որպեսզի կարողանաք րեալ գնահատել ձեր արածի էֆեկտիվությունը։ Միշտ պետք է փորձել մաքսիմում լավ անել պրոեկտը։ Կարևոր է միշտ հիշել, որ արված լավ դիզայնը իր հետ բերում է լավ պրոեկտներ։ Պետք է լինել ամբիցիոզ, բարեխիղճ, նվիրված գործին։ Եթե պատվիրատուն փորձում է շատ միջամտել նախագծին, խնդրեք նրան, որ խնդիրը ձևակերպի, և ասեք, որ խնդրի լուծման ձևը ինքներդ կընտրեք։ Երբեք թույլ չտաք պատվիրատուին ձեր փոխարեն դիզայն անել։ Դա կարող է վատ ավարտ ունենալ, ընդհուպ մինչև վստահության կորուստը ձեր հանդեպ։ Շատ կարևոր է ճիշտ հարցեր տալ պատվիրատուին։ Որպես կանոն ինձ համար հետաքրքիր են հետևյալ հարցերի պատասխանները։ 1․ Ի՞նչ խնդիր պետք է լուծի նոր դիզայնը։ 2․ Ո՞վ է թիրախային խումբը։ 3․ Ի՞նչ զգացողություն պետք է փոխանցի դիզայնը։ 4․ Ո՞րն է ընկերության կամ կազմակերպխության առանձնահատկությունը։ 5․ Ի՞նչ հատկության հետ պետք է ասոցացվի կազմակերպությունը։ 6․ Ի՞նչ միջավայրերում կամ շուկաներում է հայտնվելու արված նոր դիզայնը։ Մնացած հարցերը արդեն կախված են նախագծի առանձնահատկությունից և միշտ չէ, որ հարցերը կրկնվում են։ Գտեք ոգեշնչման ձևեր։ Փորձեք շաբաթվա մեջ 2 օր հանգստանալ, կտրվել գործից։ Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար Չէի ցանկանա նշել կոնկրետ հարց, թող դիմեն, կտեսնեմ՝ արդյոք ի վիճակի եմ օգտակար լինել։ Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս Ոչ: