Հեռավար/ֆրիլանս հմտությունների կողմնացույց

Երբևէ մտածել ե՞ք, թե ի՞նչ է պահանջվում հաջողակ ֆրիլանս կամ հեռավար աշխատանք ունեցող մասնագետ դառնալու համար: Եթե հետաքրքրվում եք այս ձևաչափի աշխատաշուկայով, առաջարկում ենք լրացնել հարցաշարը և պարզել, թե որոնք են այն հմտություններն ու գիտելիքները, որ անհրաժեշտ են ձեր մասնագիտական աճի ու հաջողության համար:

Հարցաշարը լրացնելուց հետո՝ ըստ ձեր մուտքագրած պատասխանների, կստանաք համապատասխան մասնագիտական խորհրդատվություն՝ ինչի՞ վրա աշխատել, ո՞ր հմտությունները զարգացնել ու ի՞նչ դասընթացներ կան, որ կօգնեն ձեզ այդ հարցում:

Հարցաշարը բաղկացած է 6 ընդհանուր բաժնից (հմտությունների խումբ), որոնցից յուրաքանչյուրը ներառում է 5 ենթաբաժին։ Ամեն ենթաբաժին ունի պատասխանի 4 տարբերակ։ Պետք է ընտրեք այն տարբերակը, որը լավագույնս նկարագրում է ձեզ։ Բոլոր պատասխանները պարտադիր են, իսկ ամենաանկեղծ պատասխանները կտան առավել ճշգրիտ գնահատում 🙂

Այս անվճար խորհրդատվությունը ստանալու համար առաջարկում ենք հատկացնել 15 րոպե։ Հարցաշարն անանուն է, ցանկության դեպքում կարող եք նաև ստանալ անձնական արդյունքները ձեր էլեկտրոնային փոստին:

Ցանկանում եմ ․․․