Համայնք

Կարդա՛ փորձառու ֆրիլանսերների և հեռավար աշխատողների պատմությունները։ Ոգեշնչվի՛ր և անցի՛ր գործի։ Հուսով ենք շուտով քեզ նույնպես տեսնել այս շարքերում։

Մեր համայնքի անդամներից շատերը պատրաստակամ են օգնել այս ոլորտում առաջին քայլերն անողներին։ Ուղարկի՛ր քո հարցը սեղմելով նամակի վրա։

Համայնք
Բիայնա ՄահարիԲիայնա Մահարի
Լուսանկարիչ / գրաֆիկ դիզայներ

Բիայնան գրաֆիկ դիզայներ եւ լուսանկարիչ է: Արդեն 8 տարի է աշխատում է ֆրիլանս, ըստ իր խոսքերի, ուզած-չուզած, մասնագիտությունն է ստիպում: Առաջին ֆրիլանս աշխատանքը Yerevan.ru-ի համար տարբեր լուսանկարներ անելն էր, իսկ առաջին աշխատավարձը կուտակել է եւ գնել անհրաժեշտ տեխնիկա:

Ֆրիլանսերների պատմություններից

Աստղ Նադիրյան

Աստղ Նադիրյան

Մանկական քնի մասնագետ / խորհրդատու

Աստղ Նադիրյանը Հայաստանում առաջին հավաստագրված մանկական քնի խորհրդատուն է: Ֆրիլանս սկսել է աշխատել մայրանալուց հետո, երեխայի հետ տանը լինելով, որոշել է նաեւ տնից աշխատել: Սովորելն ու մասնագիտանալը ևս հեռավար է եղել, այդ պատճառով ի սկզբանե սովորել է հեռավար աշխատելաոճին:
Կարեն Այվազյան

Կարեն Այվազյան

Շարժական գրաֆիկայի դիզայներ / VFX արտիստ

Կարենը փոքրուց իր աշխատանքներով կիսվում էր ինտերնետում, հետո հասկացել է, որ կարող է նաև գործ անել և գումար աշխատել։ Առաջին անհաջողությունը հեռավար աշխատանքում կապված էր համակարգչի աշխատանքի խափանման հետ՝ վերջնական ֆայլերը տեղ հասցնելիս։ Ամենահաճելի պատվերը՝ Կանադայի կառավարության համար պատրաստած վիզուալներն էին, որոնք ցուցադրվեցին մի քանի մարդաշատ կետերում:
Արփինե Գրիգորյան

Արփինե Գրիգորյան

Նախագծերի ղեկավար

Նրա մասին շատ բան չգիտենք, բայց գիտենք որ նա մի հրաշք անձնավորություն է:
Պարույր Ջանգուլյան

Պարույր Ջանգուլյան

Նախագծերի կառավարման և ներդրումների ներգրավման փորձագետ

Պարույրը նախագծերի կառավարման և ներդրումների ներգրավման փորձագետ է, տնտեսագիտության թեկնածու: Զբաղվում է լեռնային հեծանվավարությամբ ու 5 կմ վազքով շաբաթական 2-3 անգամ հաճախականությամբ, ճամփորդում է շատ, ինքնակրթվում է ամեն օր, սիրում է թփով դոլմա, էկլեր ու տոմատի հյութ: 3 տարի է, ինչ աշխատում է ֆրիլանս:
Դավիթ Վարդանյան

Դավիթ Վարդանյան

Գրաֆիկ դիզայներ

Դավիթը գրաֆիկ դիզայնով զբաղվում է 2013թ-ից։ Դիրքավորվում է որպես բրենդինգի վիզուալ մասը իրականացնող դիզայներ։ Միշտ առանձին նշում է, որ անում է լոգո, փաթեթավորում և կորպորատիվ ոճ։ Պատասխանի ձևը հաճախ կախված է նրանից, թե հարցնողը ով է և որքան է տեղեկացված։ Դավիթը փորձում է առավելագույնս պարզ և հակիրճ խոսել։ Կարծում է` պետք չէ մարդկանց համար անծանոթ և անհասկանալի բառեր օգտագործել, երբ հետաքրքրվում են, թե ով ես դու։
Աստղիկ Սահակյան

Աստղիկ Սահակյան

Յոգայի մարիզչ

Աստղիկի առաջին ֆրիլանս աշխատանքը լրագրությունն է եղել, խմբագրում էր հոդվածներ: Բազմիցս փոխել է մասնագիտություններ, քաղաքականությունից լրագրություն, սոցիոլոգիայից մարկետինգ, հոգեբանությունից՝ յոգա: Միտքը միշտ եղել է, առաջին անգամ ֆրիլանսի անցել է երկրից դուրս գնալու պատճառով: Դա եղավ սկիզբը և պարբերաբար սկսեց աշխատել այդ ոճով, հետո նորից վերադարձավ կանոնավոր գրաֆիկի:
Թամարա Օհանջանյան

Թամարա Օհանջանյան

Գինու խորհրդատու

Թամարան գինու խորհրդատու է, գինիների ոլորտով հետաքրքրվել է 2013թ-ից, երբ սովորում էր տուրիզմի ոլորտում, այնուհետեւ նաեւ մասնագիտացել է գինեգործության մեջ: Առաջին պատվերը եղել է հանպատրաստից, երբ մի ընկերության աշխատակիցների համար 30 րոպեից համտես էր անհրաժեշտ կազմակերպել: Ֆրիլանսի անցել է արտակարգ իրավիճակից ելնելով: