Kolba Interview. Բիայնա Մահարի

ՀարցազրույցՖրիլանս

Կոլբա Ջոբս։ Ինչպե՞ս եք եկել ֆրիլանս/հեռավար աշխատանքի մտքին, արդյո՞ք պայմանավորված է մեկուսացումով։

Մասնագիտությունն է հիմնականում ենթադրում, ֆուլ թայմ ֆրիլանսի ստաժ՝ 8 տարի։

Որո՞նք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը։
Առավելությունները` ղեկավարի բացակայությունը, ինքդ սեփական ղեկավարը լինելը։ Բացասական կողմը` ղեկավարի բացակայությունը, ինքդ սեփական ղեկավարը լինելը: Իրականում, շատ ուրիշ մանրուքներ կան, բայց պատասխանն այն է, որ ցանկացած բան, կախված մարդու տեսակից, կարող է դիտարկվել առավելություն ու բացասական կողմ։ Ինձ համար ամենաբարդը, երևի, ոչ ստաբիլ աշխատավարձն է, երբեք չգիտես հիմա կատարած աշխատանքիդ գումարը օրինակ երբ կստանաս, կամ էս ամիս ինչքան գործ կլինի, մյուս՝ ինչքան։ Մի ամսում կարող ես մի տարվա գումար աշխատել, մյուսում՝ ստանդարտ միջին… Մնացածը հաղթահարելի է, չնայած, դա էլ է հաղթահարելի, համակերպվելու ճանապարհով։

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը/պատվերը։
Հիմա հաստատ չեմ հիշի, բայց կարծում եմ yerevan.ru-ի համար տարբեր թեմաներով լուսանկարելն էր, ուղղակի դա 11 տարի առաջ էր, արդեն հստակ չեմ հիշում դրանից առաջ ինչ է եղել 🙂

Հիշու՞մ եք առաջին աշխատանքից ունեցած զգացողությունը, գումարի չափսը, ինչի՞ վրա եք ծախսել։
Չէ, բացարձակ, բայց կասկածներ կան, որ կուտակել եմ ու տեխնիկա գնել:

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։
Կասկածներ կան, որ եթե էդպիսին լիներ, այն էլ այդքան լուրջ, որ այսքան տարի հիշեի` չէի մնա մինչև հիմա ֆրիլանսեր: )

Աﬔնաանսպասելի առցանց պատվերը։
Չեմ հիշում, հիշում եմ կար մեկը, որ պատվիրել էր նկարեմ այն իրերը, որոնք տնից կվերցնեի հրդեհի դեպքում: 🙂 Դա առցանց պատվերներից, բայց ֆրիլանսը հո մենակ առցա՞նցը չի:

Աﬔնահաճելի/ամենադժվար առցանց աշխատանքը։
Հաճելին՝ մի անգամ լոգո էի պատրաստում Առուբայի միակ թատրոնի համար: 🙂 Մինչև հիմա այդ փաստը հոգիս տաքացնում է, որ միակ թատրոնի լոգոն ինչ-որ հեռավոր դրախտի` իմն է: Ամենադժվար՝ չեմ հիշում ճիշտն ասած։ Կա չստացված. Դուբայից կարծեմ մի տղա էր, ինչ-որ խառը ապրանքներ էր ուզում նկարեի, ու մի մեծ տուփ իրենց տարբեր արտադրանքներից ուղարկեց էնտեղից, բայց մինչև տուփը հասավ, տղան անհետացավ, ու ես մնացի մեծ տուփով՝ առանց տղայի: Վատ չէր: :))

Ի՞նչ եք անում հերթական առցանց աշխատանք սկսելուց րոպեներ առաջ։
Հավանաբար, քնած եմ: )

Ո՞րն է ձեր նախընտրած աշխատատեղը․ ունե՞ք մշտական աշխատասեղան, թե՞ գերադասում եք աշխատել տարբեր վայրերում։
Սկզբում սրճարանից սրճարան էի գաղթում, հիմա տանն եմ բնակություն հաստատել, բայց ես առավելություն ունեմ՝ իմ լուսանկարչի աշխատանքը ինձ տնից հանում է, ուզեմ-չուզեմ: 🙂

Ի՞նչ է ձեզ ուղեկցում աշխատելիս․ երաժշտություն, սուրճ/թեյ, երեխաներ, տնային կենդանի։
Բոլոր նշվածները՝ բացի երեխաներից: Մեկ էլ ռադիոսպեկտակլի ռեժիմում վատ սերիալներ, ու պոդկաստներ, յութուբ ու կռծելու մի բան: 🙂

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին․ ինչի՞ մասին է պետք մտածել առաջին հերթին, ինչի՞ց զգուշանալ, ինչպիսի՞ դժվարություններ սպասել։
Առաջին հերթին, եթե մշտական գործը լքելու միտք կա՝ սկզբից պետք է ստեղծել ֆինանսական բարձ ինքներդ ձեզ համար։ Երբեք չգիտեք, թե ինչ «կորոնավիրուս» կգա գլխներիդ։ Հետո, սկսել «բզբզել» դուրս գալուց առաջ ու գոնե ունենալ մինիմալ պատվերներ, որոնց քանակը հետո շատացնելը ավելի հեշտ է, քան զրոյից հավաքելը։

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար։
Եսիմ: Երևի ցանկացած, եթե չկարողանամ օգնել՝ հաստատ կիմանամ՝ ով կկարողանա: 🙂

Այս օրերին ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը։
Չունեմ դրանից: Այս օրերին ես նկարում եմ անընդհատ, այնպես որ ավելի շատ եմ դրսում, քան սովորական ժամանակ, ու ասեմ Ձեզ, ամեն դուրս գալուց ծանոթ մարդ եմ հանդիպում, ու սովորաբար մեկից ավել: Շատ կասկածելի մեկուսացում: Բայց եթե նույնիսկ նկարելու էլ չլինեի` այն ինչ ձեզ մոտ մեկուսացման դեպրեսիա է, մեր մոտ պարզապես առօրյա է, մեզ՝ ֆրիլանսերներիս, նման բաներով չեք վախեցնի: