Kolba Interview: Ագնես Գասպարբեկյան

ՀարցազրույցՀեռավար

Ագնեսն եմ։ Չորս տարուց ավելի է, ինչ այթի եմ ներխուժել ու հաճախորդների սպասարկման ոլորտում եմ։
Ինձ համարում եմ առաքելությամբ customer care specialist. Նպատակ ունեմ մոտակա տարիների ընթացքում փորձել շուկայում փոխել էս մասնագիտության մասին մարդկանց պատկերացումները։
Ընդհանրապես՝ կուզեմ թե՛ աշխատողները, թե՛ գործատուները սկսեն customer care-ն իբրև մասնագիտության ընկալել, հասկանալ դրա կարևորությունը կազմակերպության առողջ ու առավել արագ աճի մեջ։ «Կոստյում-փողկապով» կերպարներից չեմ։ Փորձում եմ ամեն ինչի մեջ հնարավորինս գույն ու հետաքրքրություն ավելացնել։

Կոլբա Ջոբս։ Որքա՞ն ժամանակ է, որ աշխատում եք հեռավար և ֆրիլանս տարբերակով։
Ապրիլի մեկից միացել եմ Կրիսպին, որ remote first company է։ Չորս ամիս է, որ նաև այլ ֆրիլանս աշխատանքով եմ զգաղվում։ Երկուսն էլ customer care դաշտի աշխատանք են։

Երբ հարցնում են, «որտեղ եք աշխատում», ի՞նչ եք պատասխանում։

Ճակատիս հաճելիորեն գրված է, որ պիտի աշխատեմ հայկական ստարտափերում, որոնք ամենևին հայկական շուկայի վրա չեն կենտրոնացած։ Էնպես որ, սովոր եմ, որ կազմակերպության անունն ասելով չեմ սահմանափակվելու երբեք։ Միշտ սկսում եմ ներկայացնել պրոդուկտը, ու նույնիսկ գտնել real-life օրինակներ, թե ինչպես կարող են իրենց կյանքում օգտագործել և օգուտ քաղել դրանից։

Ո՞նց եք եկել ֆրիլանսինգ կամ հեռավար աշխատանք անելու մտքին։

Ինքս ֆրիլանս աշխատող տեսակ չեմ։ Ավելի օֆիսային կյանքն եմ սիրում՝ ճկունության հնարավորությամբ։ Ռիմոթի գաղափարին եկել եմ հանգամանքների բերումով։ Ֆրիլանս աշխատանքս էլ պատահաբար է հայտնվել կյանքումս։ Ընկերներիցս մեկը ֆրիլանսեռ էր ման գալիս իր կազմակերպության համար, ասացի՝ հեյ, տուր, ես կանեմ աշխատանքը։ Win-win իրավիճակ ունեցանք, էդպես էլ շարունակեցինք։

Ձեր առաջին ֆրիլանս աշխատանքը / պատվերը։

Թարգմանություններ էի անում։ Արդեն չեմ էլ հիշում՝ ինչ։

Որտեղի՞ց եք հիմնականում աշխատում․ նկարագրեք ձեր աշխատանքային անկյունը։

Հիմնականում՝ տնից։ Մեկ windows laptop, մեկ macbook air, բարձրախոսներ, մի քանի ականջակալ տարբեր
թեսթեր անելու համար, կպչուն թղթիկներ, տետր, գրիչ, սուրճ, քաղցրիկներ։ Շաբաթվա մեջ գոնե երկու օր տանից
դուրս եմ աշխատում՝ թեթևի մեջ։ Միայն մակը, նոթատետրը, գրիչն ու ականջակալները։ Կարող եմ աշխատել
որտեղից որ պատահի, ասենք՝ ծառի վրայից։ Կարևորը իմ կոնֆորտ անկյունը գտնեմ ։Ճ

Ո՞րն էր ձեր առաջին անհաջողությունը/ձախողումը հեռավար աշխատանքում։

Հեռավար աշխատանքի պարագայում կոմունիկացիան էլ ավելի է բարդանում։ Եղել է, որ ինֆորմացիոն սխալ հոսքի պատճառով, սխալ դրված հարցերի արդյունքում նույն աշխատանքը ստիպված լինեմ երկու անգամ անել։ Նյարդատար ու ժամանակատար էր, ուֆ…

Ի՞նչ նոր հմտություններ ու գիտելիքներ եք ձեռք բերել աշխատանքի ընթացքում։

Վա՜յ, ինտրովերտներին հատուկ փափուկ հմտությունների փաթեթը՝ սկուտեղի վրա։ Լինելով թիմային աշխատող, սովորել եմ առավել մենակ աշխատելուն։ Ինչ խոսք, բարձրաձայն մոնոլոգ-բռեյնսթոռմերս խնդալու են կողքից։

Ի՞նչ նոր հմտությունների ու գիտելիքի կարիք եք զգում։

Ժամանակի կառավարման, կենտրոնացած մնալու ավելի խորը հմտություններ։ Տանից աշխատելի, մանավանդ, ծայրահեղ բարդ է ուշադրությունը երկարատև ինչ-որ բանի վրա պահելը։ Արդյունքում՝ մեկ ժամանոց գործը կարող է արվել երկու ժամում՝ վարի տալով work-life balance-ը։

Որո՞նք են ֆրիլանս/հեռավար աշխատանքի առավելություններն ու բացասական կողմերը։

Ճկունություն, մաքսիմալ ճկունություն։ Քո միջավայրը ինքդ ընտրելու ազատություն։ Ժամային ճկունությունն էլ է երբեմն հնարավոր, ինչը իմ նման բուի համար շատ կարևոր է։ Օրվա fixed cost-երի նվազեցում։
Թիմից կտրված լինելը, sense of belonging-ի բացակայությունը, էլի՝ կոմունիկացիայի ավելի երկար ու խճճված լինելը, պարզ հարցերին լուծում տալու համար ավելի երկար ժամաանկ պահանջվելը։

Ի՞նչպես եք պատվերներ ստանում/գործատուներ փնտրում, ինչն է օգնում էս գործում հաջողակ լինել։

Մինչև հիմա ֆրիլանս պատվերներն են ինձ գտել: ։) Կարծում եմ, մեծ շրջապատն է իր դերը խաղում։

Ի՞նչ եղանակներով (վճարային համակարգերով) եք գումար ստանում աշխատանքի դիմաց (եթե գաղտնիք
չէ)։

Փոխանցում հաշվեհամարիս։ Եղել են քեշով վճարներ՝ թե՛ հայ, թե՛ արտասահմանայան պատվիրատուների կողմից

Աﬔնահաճելի առցանց աշխատանքը, ըստ Ձեզ։

Voiceover-ներ։ Ձայնիս հետ կապված աշխատանք։ Հավիտյանս հավիտենից։

Ինչպե՞ս եք հաղթահարում ﬔկուսացման դեպրեսիան/ձանձրույթը։

Երգում ու պարում եմ։ Բառացիորեն։ Առիթից օգտվելով՝ հարևաններիցս ներողություն եմ խնդրում։ Արշավների եմ
գնում։ Մարդկանց հետ անձնական շփման առիթը բաց չեմ թողնում։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ֆրիլանսերներին։

Լինել չափից դուրս հետաքրքրասեր։ Չվախենալ հարցեր տալուց՝ լինի ուղղված Գուգլին, թե կոլեգաներին, թե
պատվիրատուին։ Հավատալ ուժերին։ Չլինել շույլ։ Փորձել պլանավորել աշխատանքը և արդյունքի կետեր սահմանել։

Ի՞նչ հարցերով կարող են ձեզ դիմել խորհրդի համար։

Customer Care ոլորտի վերաբերյալ փորձս, հմտություններս, տեսլականս սիրով կկիսեմ, կօգնեմ, եթե կարիք
լինի։

Պատկերացնո՞ւմ եք ձեզ ապագայում օֆիսային 9-6 աշխատանքի անցնելիս։

9-6` չէ, խնդրում եմ։ Բայց օֆիս՝ այո: ։) Մարդի՜կ: