«Սոցիալական ցանցեր և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում»

«Սոցիալական ցանցեր և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում» թեմայով դասընթացը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ցանկանում են մեծացնել շրջանառության ծավալները և գործունեության աշխարհագրությունը՝ սոցիալական հարթակներում բրենդի ճանաչելիության բարձրացման և հաճախորդների հետ հարաբերությունների ճիշտ կառավարման միջոցով։

Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա.
☉ Տեղեկանալ սոցիալական մարքեթինգի տեսակների և առավելությունների մասին,
☉ Իմանալ՝ ինչպես կարելի է ավելացնել վաճառքը սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) միջոցով,
☉ Ծանոթանալ CRM ժամանակակից գործիքներին, դրանց առավելություններին և կիրառման մեթոդներին,
☉ Ծանոթանալ Հայաստանում CRM ծրագրակազմի և տեխնոլոգիաների մատակարարների հաջողության պատմություններին:  

Դասընթացի մանրամասներ՝

Լեզու՝ հայերեն
Մոդուլներ` 1
Տևողությունը՝ 2 ժամ
Մակարդակը՝ սկսնակների
Գինը՝ անվճար