#MyHomeOfficeChallenge՝ աշխատանքային անկյան մրցույթ

2020 թվականն իր հետ բերեց նոր աշխատակարգ եւ մի շարք ընկերություններ ամբողջ աշխարհում անցան հեռավար աշխատանքային ռեժիմին: Հեռավար աշխատանքը ենթադրում է ստեղծել հարմարավետ միջավայր տանը, սրճարանում, այգում եւ ցանկացած այլ վայրում, որտեղ աշխատելու համար ինտերնետ կապ կա: Թիմային հանդիպումներին փոխարինեցին տեսազանգերը, շնորհանդեսները դարձան թվային, հաղորդակցումը տեղափոխվեց վիրտուալ հարթակ:

Կոլբա Ջոբս թիմն անտարբեր չմնալով նոր իրականությանը, որոշեց անցկացնել հետաքրքիր մարտահրավեր (challenge), որի մրցանակակիրը կստանար ցանկալի ոլորտում առցանց դասընթացի ընտրության հնարավորություն:

#MyHomeOffice challenge կոչվող ֆոտոմրցույթը ենթադրում է հեռավար կամ ֆրիլանս աշխատող մասնագետի աշխատանքային անկյան լուսանկար՝ լինի տանը թե դրսում, լուրջ թե հումորային կոնցեպտում: Մասնակիցների առաջին հոսքը շատ զավեշտալի եւ կենսական նկարներ ուղարկեցին մեզ, եւ արդյունքում ընտրվեց հաղթող լուսանկարը: Ահա առաջին հաղթող լուսանկարը՝



Մարտահրավերը շարունակական բնույթ է կրելու իսկ լավագույն լուսանկարները տեղադրվելու են կայքում եւ Կոլբա Ջոբսի սոցիալական էջերում: Մի քանի հետաքրքիր լուսանկարներ մեր հետեւորդներից դիտեք ստորեւ՝