Նոր Կոլբա MasterClass՝ պրոդուկտի ղեկավար

Kolba Jobs-ն անցկացնում է իր հերթական առցանց Masterclass վեբինարը, այս անգամ պրոդուկտի ղեկավարների (product manager) թեմայով։

Մեզ է միանալու փորձառու պրոդուկտ ղեկավար Լուսինե Մարտիրոսյանը ServiceTitan-ից։ Նա աշխատել է 3+ IT կազմակերպություններում՝ խաղայինից մինչև կրիպտոարժույթների ոլորտ և մեքենայական ուսուցումից մինչև կենցաղային սպասարկման համակարգեր։

Երկրորդ բանախոսը Լիլիթ Մանուկյանն է՝ TeamViewer-ից։ Լիլիթը փորձառու HR մասնագետ է, ով իր կարիերայի ընթացքում հավաքագրել է տարբեր կադրերի՝ հիմնականում շեշտը դնելով տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հավաքագրման վրա։ Հետևելով նորարարական մոտեցումներին եւ զարգացումներին՝ Լիլիթը նաև կիրառել է Agile մեթոդաբանությունը մարդկային ռեսուրսների կառավարման մեջ, ինչը հանգեցրել է աշխատանքային գործընթացի հեշտացմանն ու ոլորտի առանձնահատկությունների ընկալման բարելավմանը։

Վեբինարից հետո դուք հստակ գիտելիքներ ձեռք կբերեք այս մասնագիտության մասին, կիմանաք, թե ինչպես դառնալ պրոդուկտների ղեկավար, որտեղից սկսել ոլորտի ուսումնասիրությունները եւ ինչպիսի հմտություններ է ցանկանում տեսնել գործատուն հարցազրույցի ընթացքում։

Միացեք վեբինարին դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին Facebook Live տարբերակով:

Միջոցառումն իրականացվում է «Ապագայի հմտություններ եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում՝ ՄԱԶԾ/Կոլբա Լաբի կողմից, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։