Կոլբա MasterClass՝ թվային արտիստ

Կոլբա Ջոբսը եւ course.am հարթակը համատեղ անցկացրել են Kolba Masterclass-ի առաջին վեբինարը՝ նվիրված թվային արտիստներին (digital artists):

Թվային արտիստներն այն մարդիկ են, ովքեր աշխատում են թվային / ստեղծագործական արվեստի ոլորտում և ստեղծում 3D անիմացիա, կայքի ինտերակտիվ գրաֆիկա և դիզայնի այլ ձեւեր:

Մենք հյուրընկալել էինք Wearm School Armenia-ի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանին, ով 2018թ-ին հիմնադրել է Wearm դպրոցը, որը մինչ օրս ունեցել է շրջանավարտների ավելի քան 40 խումբ: Արմենը խոսել է այս մասնագիտության նրբությունների, կրթության ու կարիերայի հնարավոր աճի ուղիների մասին և կիսվել իր թիմի ստացված փորձով։

Վեբինարի երկրորդ խոսնակն իր կարիերայի ընթացքում թվային արտիստներ գտնելու լուրջ խնդրին բազմիցս առնչված, մարդկային ռեսուրսների կառավարիչ Արփի Կարապետյանն է, ով COWO-ի հիմնադիրն է: COWO-ն աշխատանքային հարմարավետ միջավայր է ստեղծարար մասնագետների և թիմերի համար։ Արփին այս վեբինարի ընթացքում խոսել է այն մասին, թե ինչպիսի թվային արտիստների են փնտրում գործատուները հայկական և միջազգային շուկայում։

Վեբինարի տեսաձայնագրությունը հասանելի է այստեղ:

Կոլբա Ջոբսը ՄԱԶԾ/Կոլբա Լաբի նախաձեռնություններից է, որն ստեղծվել է «Ապագայի հմտություննեեր եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։